Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

4 բնական միջոց՝ բարձր ճնշման դեմ. 168.am

4 բնական միջոց՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը՝ հիպերտոնիան, լուրջ խնդիր է, որն անուշադրության մատնել չի կարելի: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ, այդ թվում.

  • կաթված,
  • թրոմբոզ,
  • սրտամկանի ինֆարկտ:


Սա նշանակում է, որ խնդրի դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը և վերահսկել արյան ճնշումը: Կայքի հաղորդմամբ՝ այդ գործում կօգնեն նաև բնական միջոցները:

Կիտրոնի հյութ և մաղադանոս: Հեղուկի կուտակումն ու այտուցները կարող են վտանգավոր լինել, հատկապես, երբ խոսքը հիպերտոնիայի մասին է: Կիտրոնը մեծ քանակով վիտամին C է պարունակում, ինչի շնորհիվ օգնում է պայքարել այտուցների դեմ՝ օգնելով օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու նյութափոխանակության արգասիքները: Խորհուրդ է տրվում ամեն առավոտ 1-2 բաժակ ջրին կիտրոնի հյութ ավելացնել և խմել քաղցած վիճակում:

Սխտոր: Սխտորն օգտագործվում է առողջական մի շարք խնդիրների դեպքում: Այն օգնում է նաև կարգավորել արյան մեջ խոլես2երինի մակարդակը, խթանում է անոթների լայնացումն ու խոչընդոտում թրոմբների առաջացմանը: Սխտորն օգտագործեք մթերքի մեջ, կամ ամեն օր մի պճեղ սխտոր կերեք: Այդ դեպքում խորհուրդ է տրվում սխտորը մեկ բաժակ ջրում թողնել 6-8 ժամ:

Սև շոկոլադ: Սև շոկոլադը ֆլավոնոիդներ է պարունակում, որոնք օգտակար են սրտի առողջությանը: Այն նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը: Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր մի փոքր սև շոկոլադ օգտագործել: Հաշվի առեք, որ խոսքը կաթնային շոկոլադի մասին չէ:

Ձիթապտղի յուղ: Ձիթապտղի յուղն օգնում է կարգավորել օրգանիզմի մի շարք կարևոր գործընթացներ: Այն օգտակար ճարպեր է պարունակում, ինչպես նաև մի խումբ սննդարար նյութեր: Ձիթապտղի յուղն օգնում է իջեցնել արյան մեջ վատ խոլեսթերինի մակարդակը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ